Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    620
    632

  • RUB

    6,97
    7,19

Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ–ում գործող թուրքական կազմակերպությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

10 Մարտ, 2020 22:40
 ԱՄՆ–ում գործող թուրքական կազմակերպությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» («Բազմամշակութային խճանկարի հիմնադրամ», MMF) ոչ կառավարական կազմակերպությունը, որը ստեղծվել է ԱՄՆ–ում թուրքական համայնքի կողմից, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Ինչպես տեղեկացնում է Mirror spectator–ը, հիմնադրամը, որի գործունեությունը կապում են նաև թուրք իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, կողմ է քվեարկել Ցեղասպանության ճանաչմանը մարտի 7–ին։

Կազմակերպությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ MMF–ն երեք տարի առաջ հանձնաժողով է ստեղծել 1915–ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով։ «Այդ երեք տարիների ընթացքում հանձնաժողովի անդամները դասախոսությունների և քննարկումների են այցելել Օսմանյան և Հայոց պատմություններն ուսումնասիրող մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև հանդիպել են Ցեղասպանությունից փրկվածների ընտանիքների անդամների հետ, վավերագրական ֆիլմեր են նայել»,– ասվում է հաղորդագրության մեջ։

20 հոգանոց հանձնաժողովը երեք տարվա աշխատանքի արդյունքում որոշել է կազմակերպության խորհրդում քվեարկության ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։   

MMF–ն ստեղծվել է 2003 թվականին և իրեն ներկայացնում է որպես մի կազմակերպությունը, որը կոչված է հասարակության շրջանում բարոյական դաստիարակությանն ու մշակութային արժեքներին աջակցելու՝ հանդուրժողականության և երկխոսության խրախուսման միջոցով:

 

Լրահոս

Դիտել ավելին