Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով փակել են բանտերը

10 Մարտ, 2020 22:03
Իսպանիայում կորոնավիրուսի պատճառով փակել են բանտերը

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Իսպանիայի իշխանությունները հայտարարել են, որ փակում են քրեակատարողական հիմնարկությունները․ բանտերում արգելվելու է և՛ մուտքը, և՛ ելքը։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։

Արգելանքի տակ են ընկնում մասնավորապես կալանավայրերից ազատազրկվածների կարճատև արձակուրդները, տեղափոխությունները, ինչպես նաև այն վիրահատությունները, որոնք այդ պահին կենսական կարևորություն չունեն։

Առաջինը սահմանափակումները կտարածվեն Մադրիդի 7 բանտերի վրա, որտեղ պահվում է մոտ 7000 ազատազրկված։

Այս պահին այդ երկրում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը մոտ 1200 է։ Վարակից առաջացած հիվանդությունից մահացել է 30 մարդ։

 

Լրահոս

Դիտել ավելին