Կարևոր իրադարձություններ

Այսօր Զվարթնոց օդանավակայանում ծանոթացել եմ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումներին․ Տիրգրան Ավինյան (տեսանյութ)

10 Մարտ, 2020 20:49
Հեղինակ՝ Տիրգրան Ավինյան
Այսօր Զվարթնոց օդանավակայանում ծանոթացել եմ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումներին․ Տիրգրան Ավինյան (տեսանյութ)

ՀՀ առաջին փոխվարչապետ Տիրգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, կից գրառմամբ․

«Այսօր Զվարթնոց օդանավակայանում ծանոթացել եմ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումներին: Անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, հասցեական քարտերի լրացմանը:

Կարևորել եմ կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպվածությունը ու նշել, որ այսուհետ բոլոր ուղևորները (անկախ նրանից թե ժամանել են ռիսկային գոտու երկրից թե ոչ) պետք է լրացնեն հասցեական քարտերը, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը:

Ներկա եմ եղել նաև ավիաթռիչքներից մեկով ժամանող ուղևորների ստուգման գործընթացին»:

 

Լրահոս

Դիտել ավելին