Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նովրուզի բոլոր տոնակատարությունները․ թուրքագետ

10 Մարտ, 2020 19:10
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նովրուզի բոլոր տոնակատարությունները․ թուրքագետ

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել են Նովրուզի բոլոր տոնակատարությունները: Բնակչությանը խորհուրդ է տրվել հետաձգել նախապես պլանավորված հարսանքիների ամսաթվերը և մոտակա մեկ ամսում չպլանավորել հարսանիք:

Ինչպես նաև խորհուրդ է տրվել թաղման արարողություններին քիչ մարդիկ մասնակից լինեն: Չեղարկվել են բոլոր տեսակի միջոցառումները, այդ թվում համերգները, ներկայացումներ, համաժողովներ և այլն: Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ադրբեջանում տասնմեկն է, Բաքվում են գտնվում առողջապահության միջազգային կազմակերպության մասնագետները, ովքեր օգնում են տեղացի բժիշկներին կորոնավիրուսի դեմ պայքարում»:

 

Լրահոս

Դիտել ավելին