Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ առողջական վիճակում են գտնվում Իտալիայից Երևան ժամանած քաղաքացիները․ ԱԱՏՄ մեկնաբանությունը

10 Մարտ, 2020 18:53
Ի՞նչ առողջական վիճակում են գտնվում Իտալիայից Երևան ժամանած քաղաքացիները․ ԱԱՏՄ մեկնաբանությունը

Այսօր՝ մարտի 10-ին՝ տեղական ժամանակով 13:10-ին, Միլանից Երևան ժամանած ինքնաթիռով երկիր մուտք գործած 40 անձանցից ոչ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ չի արձանագրվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Զվարթնոց»-ում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է ուժեղացված վերահսկողական աշխատանքներ։ Իտալիայից ու համաճարակային առումով ռիսկային մի շարք երկրներից ժամանողներն անցնում են ջերմաչափում, արտաքին զննում, նրանց համար լրացվում են հասցեական քարտեր, որոնք տրամադրվում են պոլիկլինիկաներին ՝ այս անձանց առողջական վիճակի հետագա վարումն իրականացնելու համար:

Իտալիայից ժամանող ուղևորների օդանավակայանից դուրս են բերվել առանձին, նրանց ուղեբեռը եւս հանձնվել է առանձին՝ բացառելու այլ ուղեւորների հետ շփումները։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին