Կարևոր իրադարձություններ

Ryanair-ը ժամանակավորապես դադարեցնում է բոլոր Երևան-Իտալիա և հետադարձ չվերթները

10 Մարտ, 2020 18:20
Ryanair-ը ժամանակավորապես դադարեցնում է բոլոր Երևան-Իտալիա և հետադարձ չվերթները
Ryanair ընկերությունը հայտարարություն է տարածել, որով հայտնել է, որ դադարեցնում է բոլոր չվերթները Երեւանից դեպի Իտալիա և հետադարձ մինչև ապրիլի 8ը։
 
«Բոլոր այն ուղեւորները, որոնց վրա կազդի այս որոշումը, կտեղեկացվեն էլեկտորնային նամակով: Ուղեւորները՝ որոնք կցանկանան վերադառնալ հայրենիք, կկարողանան ԱՆՎՃԱՐ փոխել իրենց տոմսը ավելի վաղ գործող չվերթով, որոնք կգործեն մինչեւ Մարտի 13ի կեսգիշեր:

Այն ուղեւորները, որոնց չվերթները չի կատարվի, կարող են դիմել գնի ամբողջան վերադարձի համար կամ կարող են ստանալ գումարը կանխավճարի տեսքով իրենց հաշվի վրա, որը կկարողանան օգտագործել այլ Ryanairի չվերթների տոմսերի գնելու համար՝ 12 ամսվա ընթացքում:»,- ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին