Կարևոր իրադարձություններ

Ես հպարտ եմ, որ կարող եմ այ էն էրեխու աչքի մեջ նայեմ, ասեմ՝ ցավդ տանեմ, ես քեզ եմ ծառայում, հանկարծ չկասկածես․ Նիկոլ Փաշինյան

10 Մարտ, 2020 18:00
Ես հպարտ եմ, որ կարող եմ այ էն էրեխու աչքի մեջ նայեմ, ասեմ՝ ցավդ տանեմ, ես քեզ եմ ծառայում, հանկարծ չկասկածես․ Նիկոլ Փաշինյան

Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը ելութ ունեցավ Կապան քաղաքում։ Նա իր ելույթը սկսեց մեջբերելով մեր միջի կեղտերին մաքրելու մասին պատգամավոր Սասուն Միքայելյանի միտքը:

Փաշինյանը ասաց, թե մտածում էր՝ արժե՞ նման կերպ արտահայտվել, բայց որքան մտածում է, հասկանում է, որ շատ երկար ժամանակ Հայաստանում եղել է այն մտայնությունը, որ երբ որ որեւէ մեկը առնչվում է իշխանության հետ, պետք է կեղտոտվի:

«Ո՛չ: Ես կարող եմ հիմա՝ այսօր, ձեր բոլորի աչքի մեջ նայելով՝ ասել. մի քիչ ինտիմ բան եմ ասելու, կներեք, բայց ես հիմա շատ ավելի մաքուր եմ, քան վարչապետ լինելուց առաջ: Եվ հեղափոխությունը սա է: Իշխանությունն այլեւս Հայաստանում կեղտոտվելու ճանապարհ չէ, այլ մաքրվելու, որովհետեւ ծառայություն է, որովհետեւ ծառայությունը նրա համար է, որ մենք մաքրվենք ժողովրդի առաջ, Աստծո առաջ, հայրենիքի առաջ:  Եվ ես հպարտ եմ, որ կարող եմ այ էն էրեխու աչքի մեջ նայեմ, ասեմ՝ ցավդ տանեմ, ես քեզ եմ ծառայում, հանկարծ չկասկածես»,-ասաց Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին