Կարևոր իրադարձություններ

Զորամասերում հայտնաբերվել և արձանագրվել է հազարից ավելի հեռախոս

10 Մարտ, 2020 17:52
Զորամասերում հայտնաբերվել և արձանագրվել է հազարից ավելի հեռախոս

Ռազմական ոստիկանությունը նախազգուշացնում է, որ փետրվարի 29-ից ՌՈ աշխատակիցներն անակնկալ ստուգումներ են իրականացնում զորամասերում՝ օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսների (սմարթֆոնների) հայտնաբերման ուղղությամբ: Մինչ այս պահը հայտնաբերվել և արձանագրվել է հազարից ավելի հեռախոս:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ստուգայցերին զուգահեռ՝ զինվորական իրավապահ մարմիների ներկայացուցիչները մի շարք զորամասերում բացատրական աշխատանքներ են իրականացրել զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, միջանձնային հարաբերություններում զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից իրականացվող նմանաբնույթ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

Ոլորտի պատասխանատուները հրշեցնում են, որ զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս, որից կարող է օգտվել միայն օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:

 

Լրահոս

Դիտել ավելին