Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հայտարարել է Մերկելի և Մակրոնի հետ հանդիպման մասին

10 Մարտ, 2020 15:46
Էրդողանը հայտարարել է Մերկելի և Մակրոնի հետ հանդիպման մասին

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է միգրացիոն հարցերի գագաթնաժողովի մասին, որը նախատեսված է մարտի 17-ին Ստամբուլում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ. հայտնում է Ռիա Նովոստին:

«Ավելի վաղ Մերկելը և Մակրոնը պետք է Ստամբուլ գային Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, բայց դա այդպես էլ չստացվեց: Նման հանդիպում մենք կհրավիրենք հաջորդ երեքշաբթի Ստամբուլում: Եթե Ջոնսոնը կարողանա գալ, դա կլինի քառակողմ հանդիպում: Եթե ոչ՝ ապա եռակողմ» - ասել է Էրդողանը՝ Բրյուսելից վերադառնալիս:


Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին