Կարևոր իրադարձություններ

Իտալիայում ՀՀ դեսպանություն է դիմել մոտ 200 ՀՀ քաղաքացի

10 Մարտ, 2020 13:11
Իտալիայում ՀՀ դեսպանություն է դիմել մոտ 200 ՀՀ քաղաքացի

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Իտալիայում ՀՀ դեսպանության հաղորդագրությունը՝ կից նշելով.

«Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Իտալիայում ՀՀ դեսպանություն է դիմել մոտ 200 ՀՀ քաղաքացի, որոնց հետ դեսպանության անձնակազմը մշտական կապի մեջ է և հնարավորության սահմաններում տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն և աջակցություն:

ՀՀ քաղաքացիների կողմից Հայաստան վերադարձի հետ կապված խնդիրներ դեռևս չեն բարձրաձայնվել»:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին