Կարևոր իրադարձություններ

Թարմացում Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա առողջական վիճակից

10 Մարտ, 2020 12:13
Հեղինակ՝ Գևորգ Դերձյան
Թարմացում Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա առողջական վիճակից

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրառմամբ․

«Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել: Չնայած սրան վիճակը շարունակում է մնալ ծանր՝ վնասվածքները շատ են: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:

Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»։

 

Լրահոս

Դիտել ավելին