Կարևոր իրադարձություններ

Այցելեցի Նորք-Մարաշ ԲԿ՝ ծանոթանալու նախօրեին վիրահատված փոքրիկ Անգելինայի առողջական վիճակին․ Արսեն Թորոսյան

10 Մարտ, 2020 11:58
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Այցելեցի Նորք-Մարաշ ԲԿ՝ ծանոթանալու նախօրեին վիրահատված փոքրիկ Անգելինայի առողջական վիճակին․ Արսեն Թորոսյան

ՀՀ առոջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, կից գրառմամբ․

«Այսօր առավոտյան այցելեցի Նորք-Մարաշ ԲԿ՝ ծանոթանալու նախօրեին վիրահատված փոքրիկ Անգելինայի առողջական վիճակին և կատարված միջամտության մանրամասներին։


Վիրահատող բժիշկները ներկայացրեցին այս իրապես ունիկալ և բարդ վիրահատության ընթացքը և այլ մասնագիտական մանրամասներ։ Ուրախ եմ, որ մեր երկրում նման բարդ վիրահատություն է կատարվել։

Անգելինան այս պահին գտնվում է հետվիրահատական բարդ շրջանում, որը հուսով եմ կհաղթահարի։ Առողջություն եմ ցանկանում նրան և կրկին անգամ շնորհակալություն բոլորին այս ամենը կյանքի կոչելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին