Կարևոր իրադարձություններ

«Սլավմեդ» ԲԿ-ում պտղի մահացության դեպքով ներքին քննարկում է եղել. «Ժողովուրդ»

10 Մարտ, 2020 09:59
«Սլավմեդ» ԲԿ-ում պտղի մահացության դեպքով ներքին քննարկում է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի ընտանիքին պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնում պտղի մահացության դեպքով ներքին քննարկում է եղել:

 Մեր տեղեկություններով՝ դեռևս հիվանդանոցի ներսում չեն կարողանում հասկանալ, թե ինչի հետևանք է խնդիրը՝ ուլտրաձայնային հետազոտության սխալ ախտորոշմա՞ն, թե՞ հերթապահ բժշկի խնդիրն է եղել:

Ինչպես հայտնի է, մարտի 8-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, բժիշկները ծննդաբերության ժամանակ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ 24-ամյա Գայանե Մագդեսյանին հայտնել են, որ պտուղը մահացած է, և ծննդկանի հարազատները պտղի մահացության համար մեղադրում են բժշկին: Եվ, ահա, դեպքից հետո չնայած հիվանդանոցի ներսում ներքին քննարկումներ են եղել, սակայն այդպես էլ վերջնական եզրահանգման չեն կարողացել գալ: Ընդգծենք, սակայն, որ նախկին պատգամավորին պատկանող բժշկական կենտրոնում մահացության դեպքերը, կարծես թե, չեն պակասում»։

 

Լրահոս

Դիտել ավելին