Կարևոր իրադարձություններ

«Կարող է, օրինակ, կոռուպցիայի թանգարան բացվել». Պետությունը գիտի՝ ինչ է անելու Մոնումենտի առանձնատները. «Իրատես»

10 Մարտ, 2020 09:52
«Կարող է, օրինակ, կոռուպցիայի թանգարան բացվել». Պետությունը գիտի՝ ինչ է անելու Մոնումենտի առանձնատները. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

«Իշխանություններն ինչքան էլ արդարանան, բացատրեն, թե ապօրինի գույքը պետականացնելու մասին օրենքը «կուլակաթափություն» չէ, այլ սոցիալական արդարության վերականգնում, պարզ է՝ այն որոշ շրջանակների գլխին է կոտրվելու:

 Թեև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեկնաբանում է, որ օրենքի թիրախում են հայտնվելու կոռուպցիայի մեջ ներգրավված ներկա կամ նախկին պաշտոնատար անձինք, փողերի լվացմամբ զբաղվողներն ու հանցավոր խմբավորումների անդամները, ենթադրելի է՝ ուշադրության կենտրոնում հայտնվելու են հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչները:

«Ու՞մ հետևից եք գնալու»,- հարցրինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկին: «Որևէ մեկին չենք թիրախավորելու, իրավապահների ուսերին է թողնված, եթե կպարզեն, որ նախկին կամ ներկա պաշտոնյան ապօրինի գույք ունի, կգնան նրա հետևից: Բայց մեր գործընկերներից մեկը նախագծի քննարկման ժամանակ հստակ մեսիջ ուղարկեց՝ ասելով, թե «վարչապետներից մեկը պոմիդոր էր ցանում, մոնումենտում առանձնատուն էր աճում…»,- պատասխանեց նա:

Պետությունը գիտի նաև, թե ինչ է անելու կամ ինչպես է օգտագործելու Մոնումենտի մոնումենտալ պետականացվելիք առանձնատները: «Հնարավոր է պետությանը սպասարկող հյուրանոցներ, հյուրատներ դառնան դրանք: Հաճախ ենք դրսից հյուրեր ունենում ու չենք իմանում՝ որտեղ նրանց հյուրընկալել, որտեղ ճաշ կամ քննարկումներ կազմակերպել: Կարող է, օրինակ, կոռուպցիայի թանգարան բացվել կամ կոռուպցիոն դրսևորումներն ուսումնասիրող կենտրոն լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին