Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ՆԱՏՕ-ից հավելյալ օգնություն է խնդրել Սիրիայի հարցում

10 Մարտ, 2020 00:25
Թուրքիան ՆԱՏՕ-ից հավելյալ օգնություն է խնդրել Սիրիայի հարցում

Թուրքիան հավելյալ օգնություն է խնդրել ՆԱՏՕ-ից Սիրիայի հարցով՝ սահմանը պաշտպանելու, ինչպես նաև ներգաղթյալների հետ կապված մարտահրավերներին դիմագրավելու համար:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ավարտին:

«Այսօր կայացած բանակցությունների ժամանակ մենք գլխավորապես քննարկել ենք Սիրիայում տիրող իրավիճակը: Ես ընդգծել եմ Թուրքիային ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների կողմից անհապաղ հավելյալ օգնություն տրամադրելու կարևորությունը: Սիրիայի և Թուրքիայի սահմանը ՆԱՏՕ-ի հարավարևելյան սահմանն է: Սիրիայում տիրող ճգնաժամը սպառնալիք է մեր տարածաշրջանին և ողջ Եվրոպային ինչպես անվտանգության ոլորտում, այնպես էլ՝ մարդասիրական: Ոչ մի եվրոպական երկիր չի կարող իրեն շքեղություն թույլ տալ և անտարբեր մնալ Սիրիայի ողբերգության նկատմամբ»,- ասել է Էրդողանը:

 

Լրահոս

Դիտել ավելին