Կարևոր իրադարձություններ

Դատարանը կալանավորել է Գյումրիում 43-ամյա սպանության և երեխայի դաժան ծեծի մեջ մեղադրվողին

09 Մարտ, 2020 22:31
Դատարանը կալանավորել է Գյումրիում 43-ամյա սպանության և երեխայի դաժան ծեծի մեջ մեղադրվողին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ մարտի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրիի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամյսա կալանքի որոշում կայացնի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բնակիչ, 28-ամյա Դավիթ Պողոսյանի նկատմամբ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս կասկածվում է այս տարվա մարտի 5-ին Գյումրիում Գյումրիի բնակիչ, 43-ամյա Մարիամ Խ.-ին դաժան ծեծի ենթարկելու, որի հետևանքով վերջինս գիտակցության չգալով ՝ մահացել էր և նրա անչափահաս աղջնակին ծեծի ենթարկելու մեջ:

Աղբյուրի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և կալանավորվել և 28-ամյա Դավիթ Պողոսյանը տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին