Կարևոր իրադարձություններ

Մարտի 8-ի եւ կանանց միամսյակի առթիվ տոնական ընդունելություն է կազմակերպվել նախագահական նստավայրում

09 Մարտ, 2020 22:20
Մարտի 8-ի եւ կանանց միամսյակի առթիվ տոնական ընդունելություն է կազմակերպվել նախագահական նստավայրում

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի և կանանց միամսյակի առթիվ տոնական ընդունելություն է կազմակերպվել նախագահական նստավայրում: Շնորհավորելով նախագահի աշխատակազմի կանանց և աղջիկներին՝ նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ կանանց տոնն ինչ-որ իմաստով նոր կյանքի հետ է կապված: «Դուք եք նոր կյանքի աղբյուրը, քանի որ դուք կյանք եք ստեղծագործում,-ասել է նախագահը: -Դուք մեր ոգեշնչման աղբյուրն եք: Իմ ոգեշնչման աղբյուրը եղել է իմ մայրը՝ իր գեղեցկությամբ, վերաբերմունքով, քնքշությամբ, ամրությամբ, այսօր՝ իմ կյանքի ընկեր կինս, իմ աղջիկ թոռնիկը:

Մաղթում եմ, որ միշտ լինեք գեղեցիկ: Դուք շատ բան եք կրում ձեր մեջ՝ մեր ազգությունը, մեր լեզուն, մեր կրոնը, մեր արժեքները»:

Կանանց հանձնված տոնական ծաղիկների հետ միասին նախագահը նրանց է հղել նաև իր բարեմաղթանքները:
 

Լրահոս

Դիտել ավելին