Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երկրի նախագահ Աշրաֆ Ղանիի երդմնակալության արարողությունից հետո մի քանի պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Interfax-ը: Ղանին ուղիղ եթերով բոլորին կոչ է արել հանգստություն պահպանել:
Նույն ընթացքում նախագահական պալատից ոչ հեռու տեղի էր ունենում ընտրություններում Աշրաֆ Ղանիի մրցակից, Աֆղանստանի գործող վարչապետ Աբդուլլա Ադուլլայի երդմնակալության արարողությունը, որին մի քանի հազար մարդ էր մասնակցում: Պայթյունները ստիպել են նրան շտապ ավարտել արարողությունը:
Աբդուլլա Աբդուլլան չի ընդունում 2019-ի սեպտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները՝ վկայակոչելով բազմաթիվ ընտրակեղծիքները: