Կարևոր իրադարձություններ

Վաղվանից ամբողջությամբ ներգրավվում եմ ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»- քարոզարշավին․ վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում․ Նիկոլ Փաշինյան

09 Մարտ, 2020 21:20
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Վաղվանից ամբողջությամբ ներգրավվում եմ ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»- քարոզարշավին․ վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, վաղվանից արձակուրդ եմ վերցնում եւ ամբողջությամբ ներգրավվում ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»- քարոզարշավին:

Վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում։ Բոլոր մեղրեցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 11.40-ին, Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում։

Բոլոր քաջարանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 13.20-ին, շատրվանների հրապարակում։

Բոլոր կապանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 16.00-ին, մարզպետարանի դիմացի հրապարակում։ Վաղվա վերջին հանդիպումը կլինի Տեղ գյուղում՝ ժամը 18.00-ին, գյուղապետարանին հարակից տարածքում։ Բոլոր տեղացիներին հրավիրում եմ՝ սիրով»։

 

Լրահոս

Դիտել ավելին