Կարևոր իրադարձություններ

43-ամյա կնոջ սպանության և նրա 13-ամյա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրվող 28-ամյա տղամարդը կալանավորվել է

09 Մարտ, 2020 18:40
43-ամյա կնոջ սպանության և նրա 13-ամյա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրվող 28-ամյա տղամարդը կալանավորվել է

Գյումրիում  43-ամյա կնոջ սպանության և նրա 13-ամյա դստերը ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրվող 28-ամյա տղամարդը կալանավորվել է: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի Պռոշյան 14 հասցեում հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ: Նշված տանը ոստիկանությունը հայտնաբերել էր 43-ամյա կնոջ՝ Մարինե Խ.-ի դին՝ ակնհայտ բռնության հետքերով: Նույն տնից տրավմային շոկով եւ գանգուղեղային փակ վնասվածքով Ավստրիական մանկական հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականին ծնված աղջիկ: Ըստ ՇՄ դատախազության տեղեկատվության՝ երեխային մարմնական վնասվածքներ հասցրած անձը եղել է անչափահասի մոր զուգընկերը: 

Դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին եւ 14-րդ կետի հատկանիշներով:

 

Լրահոս

Դիտել ավելին