Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի պատճառով ո՞ր երկրներից պետք է խուսափել ճամփորդություն ծրագրելիս․ ԱԳՆ հորդորը

09 Մարտ, 2020 18:11
Կորոնավիրուսի պատճառով ո՞ր երկրներից պետք է խուսափել ճամփորդություն ծրագրելիս․ ԱԳՆ հորդորը

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ հայտարարություն է տարածել․

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ»,-ասված է հայտարարության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին