Կարևոր իրադարձություններ

2001-2020 թվականների աշխարհի բարձրաստիճան պաշտոնյաների մահափորձերը. մահափորձ իրականացնողներից մեկը ազգությամբ հայ է

09 Մարտ, 2020 17:53
2001-2020 թվականների աշխարհի բարձրաստիճան պաշտոնյաների մահափորձերը. մահափորձ իրականացնողներից մեկը ազգությամբ հայ է

Ռիա Նովոստին ներկայացրել է 2001-2020 թվականների աշխարհի բարձրաստիճան պաշտոնյաների մահափորձերի ցանկը.
2020 թվականի մարտի 9-ին հարձակման է ենթարկվել ավտոմեքենան, որով Սուդանի վարչապետ Ա. Համդոկը աշխատանքի էր գնում: Կամուրջներից մեկի տակ դրված էր պայթուցիկ սարք, որը կրակ է արձակել նրա մեքենայի ուղղությամբ: Հարձակման ընթացքում Համդոկը չի տուժել:
2018 թվականի օգոստոսի 4-ին մահափորձ է կատարվել Վենեսուելայի նախագահ Ն. Մադուրոյի վրա: Դեպքը տեղի է ունեցել շքերթի ժամանակ (շքերթի օրը համընկնում էր ազգային բոլիվարյան գվարդիայի ստեղծման հետ): Մահափորձը իրակացրել են պայթուցիկ նյութերով զինված մի քանի ինքնաթիռներ: Արդյունքում յոթ զինվոր վիրավորվել են, սակայն պետության ղեկավարը չի տուժել:
2018 թվականի հունիսի 23-ին պայթյուն է տեղի ունեցել Բուլավայոյի «Ուայթ Սիթի» մարզադաշտում, որտեղ տեղի էր ունենում Զիմբաբվեի նախագահ Է. Մնանգագվայի նախընտրական հավաքը: Պետության ղեկավարը չի տուժել և հաջողությամբ տարհանվել է: Վիրավորվել են պաշտոնատար անձինք և ոստիկանության աշխատակիցները: Վիրավորների թիվը հասել է 49-ի:
2016 թվականի հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում հեղաշրջման փորձ արվեց: Ապստամբ զինվորականները հարձակվել էին Մարմարիս քաղաքի հյուրանոցներից մեկի վրա, որտեղ հանգստանում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հարձակումը տեղի է ունեցել Էրդողանի՝ հյուրանոցը լքելուց մի քանի րոպե անց : Կանխելով փորձը `սպանվել են երկու ոստիկան:
2015-ի սեպտեմբերի 28-ին, մահափորձ կատարվեց Մալդիվների նախագահ Ա. Յամինի նկատմամբ, ով վերադառնում էր Սաուդյան Արաբիայից` ուխտագնացությունից:

Երբ նա հասել է մայրաքաղաք Մալե, նրա նավի վրա պայթյուն է որոտացել: Նախագահի կինը և նրա օգնականը թեթև վնասվածքներ էին ստացել. նրանք հոսպիտալացվել են:
2015 թվականի մայիսի 26-ին չբացահայտված զինված անձինք փորձել են սպանել Լիբիայի վարչապետ Աբդուլլահ ալ-Թանին:
Լիբիայի վարչապետի՝ խորհրդարանից դուրս գալուց հետո զինված մարդիկ կրակ են բացել նրա մեքենայի ուղղությամբ: Վարչապետը չի տուժել, վիրավորվել է նրա թիկնապահներից մեկը:

2013 թվականի ապրիլի 29-ին Դամասկոսի կենտրոնում մահափորձ արվեց Սիրիայի վարչապետ Վաիլ ալ Հալկիի վրա: Գնացքի անցման ընթացքում հնչած պայթյունի հետևանքով զոհվեցին 10 մարդ, իսկ 13-ը վիրավորվել են: Մահացել է նաև վարչապետի անձնական թիկնապահը, սակայն վարչապետը չի տուժել:

2012 թվականի հոկտեմբերի 2-ին Ֆինլանդիայի վարչապետ Յ. Կատայնենի թիկնազորը կանխեց նրա վրա արված մահափորձը: Դեպքը տեղի է ունեցել Տուրկու քաղաքում՝ քարոզարշավի ժամանակ: Դանակով զինված մարդը մոտեցել է վարչապետի, պահել է դանակը, սակայն անմիջապես գցել է այն: Վարչապետի թիկնապահները բռնել են իրավախախտին: Վարչապետը չի տուժել:

2012 թվականի փետրվարի 22-ին Աբխազիայի նախագահ Ա. Անկվաբի վրա մահափորձ է կատարվել Գուդաութա քաղաքի մերձակայքում: Անհայտ անձինք պայթեցրել են ցամաքային ականը, այնուհետև զենքով կրակել են նախագահական մեքենայի վրա: Ալեքսանդր Անկվաբը չի տուժել: Թիկնապահներից մեկը տեղում մահացել է, իսկ երկրորդ անվտանգության աշխատակիցը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում:

2012 թվականի փետրվարին Ռուսաստանի և Ուկրաինայի հատուկ ծառայությունները հաղորդել են Օդեսայում գտնվող հանցագործների մասին, ովքեր գտնվում էին հետախուզվողների միջազգային ցուցակում: Ձերբակալվելուց հետո նրանցից մեկը պատմեց, որ ինքն ու իր հանցակիցները պայթուցիկ նյութեր էին պատրաստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի սպանության համար: Ըստ կասկածյալի՝ Մոսկվայում Պուտինի դեմ մահափորձը պետք է տեղի ունենար 2012 թվականի մարտին՝ Ռուսաստանի նախագահի ընտրությունից անմիջապես հետո:

2011 թվականի նոյեմբերի 11-ին ԱՄՆ նախագահի նստավայրում ավելի քան կես կիլոմետր հեռավորության վրա մի քանի կրակոց է արձակվել: Հետախուզության աշխատակիցները գտել են լքված մեքենա, իսկ դրա մեջ ՝ զենք: Երկու փամփուշտ է գտնվել Սպիտակ տան տարածքում: Մի փամփուշտով հարվածել էին ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրի պատուհանին, սակայն այն չի անցել ապակու միջով, իսկ երկրորդը հայտնաբերվել է Սպիտակ տան հարևանությամբ գտնվող տարածքում: Իր նստավայրը հրետակոծելու պահին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կինը գտնվել են Կալիֆորնիայում:Նոյեմբերի 16-ին Օսկար Օրտեգա Էրնանդեսը կալանավորվեց և մեղադրվեց Նախագահի սպանության փորձի մեջ: 2014-ի մարտին նրան դատապարտեցին 25 տարվա ազատազրկման:

2011 թվականի նոյեմբերի 28-ին ականապատ մեքենան պայթել է Բաղդադի կենտրոնում գտնվող պառլամենտի շենքի մոտակայքում գտնվող կայանատեղիում: Պայթյունի հետևանքով զոհվել են երկու մարդ, մեկը վիրավորվել է: Պայթյունը Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի դեմ մահափորձ էր, երբ նա պետք է ժամաներ խորհրդարան: Սակայն, պայթյունի պահին վարչապետը դեռ չէր մոտեցել խորհրդարանի շենքին:

2011-ի հունիսի 3-ին մահափորձ է կատարվել Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհի նկատմամբ: Զինված անձինք կրակել են Սանայի նախագահական պալատի անմիջական հարևանությամբ գտնվող մզկիթի վրա: Եմենի նախագահը վնասվածքներ է սկսել սրտից մի փոքր ներքև, ինչպես նաև այրվածքներ՝ կրծքավանդակի և դեմքի շրջանում: Վիրավորվել են նաև վարչապետը, փոխվարչապետը, խորհրդարանի խոսնակը և մի շարք քաղաքական գործիչներ, ովքեր ներկա են եղել ավանդական ուրբաթօրյա աղոթքին: Նախագահի պահակախմբի չորս անդամներ մահացել են:

2011 թվականի մարտի 3-ին հայտնի դարձավ, որ մահափորձ է կատարվել Մադագասարի նախագահ Անդրի Ռադզուելինի վրա: Նախագահի ավտոշարասյան շարժման ընթացքում պայթուցիկ սարքը պայթել է նրա մեքենայի տակ: Ոչ ոք չի տուժել: Մեքենան, որի մեջ գտնվում էր պետության ղեկավարը, չնայած պայթյունին, կարողացավ շարունակել շարժվել և ապահով կերպով հասնել Ռադզուելինի նստավայր:

2010 թվականի օգոստոսի 4-ին մահափորձ կատարվեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա: Համաձայն լիբանանյան Al-Arabiya հեռուստաալիքի հաղորդման ՝ անհայտ տղամարդը ռումբ է նետել նախագահական ավտոշարասյան վրա, որից հետո նրան ձերբակալել են: Al-Arabiya-ի փոխանցմամբ ՝ մեկ ռումբը հարվածել է լրագրողների մեքենային, ովքեր ուղեկցել են ավտոշարասյունը: Փորձը կատարվել է Համադան քաղաքում: Ահմադինեժադը չի տուժել, նա հանդես է եկել ծրագրված ելույթով, որը հեռարձակվում էր պետական հեռուստատեսության կողմից:
2008 թվականի ապրիլի 27-ին Քաբուլում տեղի ունեցավ մահափորձ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի վրա ՝ զորահանդեսի ժամանակ: Եղան սպանվածներ և վիրավորներ: Նախագահը չէր տուժել: «Թալիբան» շարժումը պատասխանատվություն է վերցրեց ահաբեկչական գործողության համար:
Սպանության մի քանի փորձեր են իրականացվել Ջորջ Բուշ Կրտսերի վրա:
2005 թվականի մայիսի 10-ին, Թբիլիսիի Ազատության հրապարակում Բուշի ելույթի ժամանակ, Վրաստանի քաղաքացի, ազգությամբ հայ Վլադիմիր Հարությունյանը նռնակ նետեց դեպի այն բեմ, որի վրա գտնվում էին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը և նրա վրացի պաշտոնակից Սահակաշվիլին : Նռնակը, սակայն, չի պայթել:
2007 թվականի մարտին կոլումբիական գաղտնի ծառայությունները հայտարարեցին, որ նրանք տեղեկություններ ունեն Ջորջ Բուշի վրա կատարվելիք մահափորձի մասին՝ այդ երկիր կատարած այցի ընթացքում: Նմանատիպ դեպքեր տեղի ունեցան նաև Հորդանանանում և Բուլղարիայում:
2004 թվականին մի քանի մահափորձեր կատարվեցին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի նկատմամբ:
Ապրիլի 25-ին Քանդահար քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը պատրաստվում էր պայթուցիկ սարքը նետել Քարզայի մեքենայի մեջ: Անվտանգության ծառայողներին հաջողվել է ձերբակալել հարձակվողներին:
Հուլիսի 29-ին կանխվել է լուրջ ահաբեկչություն Քաբուլում, որը, փորձագետների կարծիքով, ուղղված էր Քարզայի դեմ: Ոստիկաններն քաղաքում հայտնաբերել են երկու պայթուցիկ սարք, որոնք պատրաստվել են պայթեցման համար ՝ ընդհանուր 50 կիլոգրամ: Պայթուցիկ սարքերը նախատեսված էին պետության ղեկավարի ավտոշարասյան համար, ով այցելում էր , որպեսզի ծաղիկներ դներ այն վայրում, որտեղ 2 տարի առաջ սպանվել էր իր ամենամոտ գործընկերներից մեկը:

Իսկ սեպտեմբերի 16-ին, Գարդեզ քաղաքում, գնդակոծվել է Քարզայի ուղղաթիռը:
2001 թվականի հունիսի 1-ին սպանվեց Նեպալի թագավոր Բիրենդրա շահը: Մարդասպանը նրա ավագ որդին էր և Դիպենդրա գահի ժառանգորդը: Սպանվեցին Բիրենդրա թագավորը, Աշվարա թագուհին, նրանց կրտսեր որդին, դուստրը և թագավորական ընտանիքի հինգ այլ անդամներ: Փորձից հետո Դիպենդրան կրակել է ինքն իրեն և մահացել երեք օր անց:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:
 

Լրահոս

Դիտել ավելին