Կարևոր իրադարձություններ

Օդից ընկած պաշտոնյաները նոր Հայաստանի ամենամեծ թերությունն են. Արսեն Մնացականյան

09 Մարտ, 2020 17:49
Հեղինակ՝ Արսեն Մնացականյան
Օդից ընկած պաշտոնյաները նոր Հայաստանի ամենամեծ թերությունն են. Արսեն Մնացականյան

Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օդից ընկած պաշտոնյաները նոր Հայաստանի ամենամեծ թերությունն են

Շատերը կհամաձայնեն, որ հեղափոխությունից հետո մի քանի պաշտոնյաներ ակնհայտ իրենց տեղում չեն: Այդ մարդիկ ընդամենը պատեհապաշտներ են, ովքեր ճիշտ ժամանակին ճիշտ տեղում մի կես քայլ են արել:
Նրանցից մեկը վստահաբար Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է: Նախ՝ ոչ մեկս չգիտենք, թե այս մարդը որտեղից հայտնվեց և որ արժանիքի համար մազրպետ կարգվեց: Գիտենք միայն, որ նա բնակվում էր Աբովյան քաղաքում, իսկ պաշտոնի նշանակվելուց ընդամենը 2 տարի հետո տեղափոխվել է բնակության Երևանում՝ այն էլ էլիտար Երազ թաղամասում՝ 500 քառ. մ. տարածքով բնակարանում ապրելու: Գիտենք միայն, որ շոուների սիրահար է, և որ Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրությունները հաղթելու համար հոգին էլ կվաճառեր սատանային: Բայց դե, ինչպես ասում են, նույնիսկ դրա պահանջարկը չկար, և պատահական, փողոցից գտած իր թեկնածուի ձեռքը բռնած բակ առ բակ շրջելն ու անձամբ քարոզարշավ անելն էլ չօգնեց: Եվ գիտենք նաև, որ էս պարտությունից աբիժնիկ մնացած այս պաշտոնյան ոչ մի կերպ չի մարսում գլխիկոր ու ձեռնունայն մնալու հանգամանքը:
Քաղաքական լուրջ պրոցեսներից դուրս մնացած մարզպետը ջանք չի խնայում՝ ինչ-որ կերպ թրենդի մեջ մնալու համար: Հայտարարում է, որ ԲՀԿ-ն Աբովյանի ընտրությունների ժամանակ խոչընդոտել է մարդկանց մասնակցությունը հանրահավաքին, մինչդեռ Էդուարդ Բաբայանն անձամբ է 12.000 քաղաքացու հետ միասին քայլերթ իրականացրել: Պարտությունը մի քիչ տղամարդավարի կարելի է մարսել էլի:
Փոխարենը լռում է օրը ցերեկով սպա ծեծող ու անպատիժ մնացող իր եղբոր մասին, փոխարենը լռում է, որ այդ նույն եղբորը մարզում «նոր Սաշիկ» մականվամբ են կնքել, դե էլ չասեմ երևի որ սխրանքների համար, փոխարենը լռում է, որ կնոջից սկսած ու ընկերներով վերջացրած, բոլորը պետական օղակներում պաշտոնի են նշանակվում:
Օդից ընկած պաշտոնյաները ամենամեծ թերությունն են նոր համակարգի: Հուսանք՝ ինքնարբեցումի դոզան թողելուց հետո կհիշեն իրենք ինչի համար են կոչված ի պաշտոնե»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին