Կարևոր իրադարձություններ

Բարձր ջերմությամբ և նոր անձնագրերով 25 օտարերկրացի է փորձել մուտք գործել Վրաստան

09 Մարտ, 2020 17:20
Բարձր ջերմությամբ և նոր անձնագրերով 25 օտարերկրացի է փորձել մուտք գործել Վրաստան

Անցած  երկու օրերի ընթացքում օտարերկրյա 25 քաղաքացներ, նոր անձնագրերով ու բարձր ջերմաստիճանով, փորձել են վրաց-ադրբեջանական սահմանի «Լագոդեխիի» սահմանային անցակետով մուտք գործել Վրաստան, ինչը, սակայն, կանխվել է:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի Կախեթիի տարածաշրջանային բաժնի վարիչ Նելի Խիզանիշվիլիի խոսքով ՝ քաղաքացիները փորձել են նոր անձնագրերի միջոցով թաքցնել իրենց ուղևորությունների պատմությունը: Նրանցից 24-ն Ադրբեջանի քաղաքացի է, 1-ը` Ուկրաինայի:
 
«Նոր անձնագրում չի նշվում ուղևորությունների պատմությունը, որի պատճառով հավանական է, որ նրանք այցելած լինեն ռիսկային համարվող երկրներ: Այն բանից  հետո, երբ Ադրբեջանը կորոնավիրուսի հետևանքով փակեց Իրանի հետ սահմանը, ուղևորների հոսքը նվազեց, իսկ այժմ այն ​​կրկին ավելացել է»,- ասել է նա:
 

Լրահոս

Դիտել ավելին