Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Արգենտինայի առաջին տիկնոջը

09 Մարտ, 2020 16:05
Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Արգենտինայի առաջին տիկնոջը

Երեկ` մարտ 8-ին` Կանանց միջազգային օրը, Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզն ընդունել է մասնավոր այցի շրջանակներում Արգենտինայում գտնվող Աննա Հակոբյանին` Հայաստանի վարչապետի տիկնոջը: Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը ողջունում է իրենց հասարակություններին նվիրված այս երկու կանանց հանդիպումը:

Ֆաբիոլա Յանյեզն ինստագրամյան իր էջում ընդգծել է.

«Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետի տիկնոջը` Աննա Հակոբյանին, որը մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում երեխաների, խոցելի ոլորտների, շրջակա միջավայրի պաշտպանության ասպարեզում: «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր լինելուց բացի` Աննան նաև ղեկավարում է քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված «City of Smiles», ռիսկային իրավիճակներում գտնվող երեխաների աջակցության «Իմ քայլը», ինչպես նաև երեխաների ու կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Woman of Peace հիմնադրամները: Հաճույքով մտքեր փոխանակեցինք սոցիալական ու խոցելի ոլորտներում կատարած մեր աշխատանքների մասին` կիսելով միմյանց մտահոգությունները»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին