Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 1000-ի

09 Մարտ, 2020 16:20
Իսպանիայում կորոնավիրուսով  վարակվածների թիվը մոտենում է 1000-ի

Իսպանիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը մոտենում է 1000-ի, հիվանդությունից մահացել է 25 մարդ, հայտնում է Pais թերթը. այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:

Դեռ երեկ 552 հոգու մոտ հաստատվել էր նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելու դեպք, որոնցից 10-ը՝ մահացու ելքով:
Վերջնական տվյալներով ՝ այսօր հանրապետությունում առնվազն 907 մարդ վարակված է նոր տեսակի կորոնավիրուսով:

Մադրիդի առողջապահության խորհրդի տվյալների համաձայն երկրում հիվանդության ամենամեծ գոտիներից մեկում ՝ Մադրիդում, վարակի քանակը մեկ օրում կրկնապատկվել է ՝ հասնելով 436-ի:

Բացի այդ՝ Մադրիդում մահացությունների թիվը կազմել է 16 մարդ:

 

 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին