Կարևոր իրադարձություններ

Եղեգնաձորում կասեցվել է մոտ 750 կգ մսի իրացումը. ՍԱՏՄ

09 Մարտ, 2020 15:27
Եղեգնաձորում կասեցվել է մոտ 750 կգ մսի իրացումը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մսի վաճառքի կետերում անցկացված վերահսկողական գործողությունները ցույց են տվել, որ միս-մսեղիքի իրացումը կատարվում է իրավական ակտերով սահմանված կարգի խախտումներով: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Այսպես. Մշտադիտարկումներ են եղել Եղեգնաձոր քաղաքում գործող մսի իրացման 11 կետերում, որոնցից 9-ում հայտնաբերվել է 749 կգ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած մսեղիք (307 կգ՝ խոշոր եղջերավոր կենդանու, 442 կգ՝ ընդհանուր քաշով խոզի):

Տրվել են հայտնաբերված մսի և ենթամթերքի իրացումը կասեցնելու մասին կարգադրագրեր:

Սպանդանոցային ծագման մսի իրացման պարտադիր պայմանի գործարկումը հուլիսի 1-ից կբացառի կամ նվազագույնի կհասցնի նման իրավիճակը:

 

Լրահոս

Դիտել ավելին