Կարևոր իրադարձություններ

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր կոնտակտային որոշ բառեր է արտաբերել

09 Մարտ, 2020 14:32
Հեղինակ՝ Գևորգ Դերձյան
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր կոնտակտային որոշ բառեր է արտաբերել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել:

Երեկվանից էլ սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։

Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին