Կարևոր իրադարձություններ

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է թմրամիջոցներով փաթեթի փոխանցումը

09 Մարտ, 2020 13:40
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է թմրամիջոցներով փաթեթի փոխանցումը

Մարտի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներից մեկը շրջայց կատարելիս նկատել է, որ արգելապատի դրսի կողմից անհայտ անձինք պարանով ներնետել են կասկածելի փաթեթ և փորձել են իջեցնել հիմնարկի տարածք:  Քրեակատարողական ծառայողը, ձեռնարկելով համապատասխան գործողություններ, անմիջապես կանխել է փոխանցումը:

Զննությամբ փաթեթում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 54 գրամ քաշով դեղնականաչավուն և 1 գրամ քաշով բյուրեղանման, սպիտակ զանգվածներ՝ առանձնացված 16 տարբեր փաթեթներում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

 

Լրահոս

Դիտել ավելին