Կարևոր իրադարձություններ

Էրդողանը սպառնացել է վերսկսել միակողմանի ռազմական գործողությունները

09 Մարտ, 2020 13:00
Էրդողանը սպառնացել է վերսկսել միակողմանի ռազմական գործողությունները

Ռեջեփ Թայիփ Էրդողան չի բացառել, որ Անկարան կարող է անցնել միակողմանի գործողությունների սիրիական Իդլիբ նահանգում, եթե չկատարվեն Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին Էրդողանը հայտարերել է  ելույթի ժամանակ, որը հեռարձակվել ՝ NTV հեռուստաընկերությամբ:

Էրդողանն ընդգծել է, որ երկրի համար ընդունելի է ցանկացած որոշումը, որը թույլ կտա ապահովել Իդլիբի բնակչության եւ Թուրքիայի սահմանների անվտանգությունը:

Էրդողանը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագիր է կնքվել հետագա արյունահեղությունը կանխելու նպատակով։ Սակայն եթե ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չկոչվեն, Թուրքիան, ըստ Էրդողանի, իրեն իրավունք է վերապահելու միակողմանի գործողություններ ձեռնարկել և «տարածքն իր ձևով մաքրել»։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին