Կարևոր իրադարձություններ

Վարչապետի երեկվա ընդունելությունը զոհված զինծառայողների ծնողներին՝ մարդկային էր, անկեղծ, նույնիսկ հոգատարություն կար. Ժաննա Ալեքսանյան

09 Մարտ, 2020 11:46
Հեղինակ՝ Ժաննա Ալեքսանյան
Վարչապետի երեկվա ընդունելությունը զոհված զինծառայողների ծնողներին՝ մարդկային էր, անկեղծ, նույնիսկ հոգատարություն կար. Ժաննա Ալեքսանյան

«Լրագրողներ՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Վարչապետի երեկվա ընդունելությունը զոհված զինծառայողների ծնողներին՝ մարդկային էր, անկեղծ, նույնիսկ հոգատարություն կար: Ընդունելությունն այնպիսին էր, ինչպես վայել է քաղքակիրթ և մարդկային երկրին: Սա է այն օրինակը, որով պետք է առաջնորդվեն իրավապահ մարմիններն ու այս դեպքում Պաշտպանության նախարարությունը, որոնք արդեն տասնամյակներ, մեղմ ասած մերժում են, թե իրավական և թե մարդկային լուծումները:

Հանդիպումից հետո ֆեյսբուքում հայտնված այն գրառումները, ըստ որոնց հեղինակների, օրենքից դուրս են հարցի լուծումները, այսպես ասենք, դեմագոգիա են: Եթե այսպես կլուծվի հարցը, ուրեմն այս պահի լուծումը սա է, քանի դեռ չի լուծվել հիմնական հարցը: Իրավապահները պիտի սովորեն օրենքի հիմքում դնել մարդկայինը, ապա առաջնորդվեն օրենքով: Օրենքը մարդու համար է: Եթե մինչև հիմա ձեր օրենքը չի գործել, ուրեմն սա է լուծումը:

Ծնողները հեռացան բավարարված, մնում է առաջարկվածն իրականություն դառնա: Կարևոր մի բան էլ.հեռանալուց առաջ Նանա Մուրադյանն ասաց.<Պարոն վարչապետ գոնե տարին մեկ անգամ հիշեք մեր որդիներին...>: Սա իմ ասած մարդկայինն է և վարչապետը պետք է մտածի սրա մասին»:

 

Լրահոս

Դիտել ավելին