Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ բախվել են «Toyota» և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան

08 Մարտ, 2020 19:37
Ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ բախվել են «Toyota» և «Opel Astra G» մակնիշների ավտոմեքենաները. տուժածներ չկան

Այսօր՝ մարտի 8-ին, ժամը 12:56-ին ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից վերադառնալիս Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, նկատել է ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ` Ռազմիկ Պ.) և «Opel Astra G» (վարորդ` Գագիկ Պ.) մակնիշների ավտոմեքենաները: «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին