Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում կորոնավիրուսի 3 նոր վարակակիր է հայտնաբերվել

08 Մարտ, 2020 17:28
Ռուսաստանում կորոնավիրուսի 3 նոր վարակակիր է հայտնաբերվել

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարակված երեք քաղաքացիներն էլ վերջին երկու շաբաթվա ընթացքում եղել են  Իտալիայում:

Ներկա պահին ընդհանուր առմամբ, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 17 դեպք:  Վարակվածներից երկուսը եղել են Չինաստանի քաղաքացիներ, 14-ը ՝ Իտալիայից վերադարձած Ռուսաստանի քաղաքացիներ, և մեկը՝ Իտալիայի քաղաքացի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին