Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ իշխանությունները թույլատրել են կորոնավիրուսով հիվանդներով նավին մուտք գործել նավահանգիստ

08 Մարտ, 2020 16:20
ԱՄՆ իշխանությունները թույլատրել են կորոնավիրուսով հիվանդներով նավին մուտք գործել նավահանգիստ
Grand Princess ճամփորդական նավը, որի վրա գրանցվել են կորոնավիրուսային վարակի դեպքեր, թույլտվություն է ստացել մուտք գործելու ամերիկյան Օքլենդ քաղաքի նավահանգիստ, հայտնում է KPIX5 հեռուստաընկերությունը:

Այդ տեղեկատվությունը հեռուստաալիքին հաղորդել է ներկայումս նավի վրա գտնվող ուղևորը: Ո՛չ առողջապահական ծառայությունների ներկայացուցիչները, ո՛չ էլ նավի ղեկավարությունը դեռ չեն հաստատել այն:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նավում գտնվող 21 անձի մոտ, որոնցից 19-ը անձնակազմի անդամներ են:
 
 

Լրահոս

Դիտել ավելին