Կարևոր իրադարձություններ

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների վերաբերյալ հայտարարություն է տարածել

08 Մարտ, 2020 14:04
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը երկրում նոր տիպի կորոնավիրուսը զսպելու դեմ կատարվող միջոցառումների վերաբերյալ հայտարարություն է  տարածել:

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8֊ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում (Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia, Padova, Treviso, Alessandria, Novara, Verbano-Cusio-Ossola, Vercelli e Asti)

կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ:

Մասնավորապես՝ Որոշումը հորդորում է ԽՈՒՍԱՓԵԼ տվյալ շրջաններ մուտք և ելք անելուց՝ բացառությամբ առողջության և աշխատանքի հետ կապված անհետաձգելի հատուկ դեպքերի:

«Անվտանգության գոտիներում» դադարեցվում է բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը,փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը, թանգարանները, լողավազանները, մարզասրահները, թատրոնները: Հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները»,- ասված է հայտարարության տեքստում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին