Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխում են «Էրեբունի» ԲԿ. Factor.am

08 Մարտ, 2020 13:13
Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխում են «Էրեբունի» ԲԿ. Factor.am

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից քիչ անց կտեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում փոխանցեց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: «Նա այս պահին մեզ մոտ է, բայց որոշեցինք, որ պետք է տեղափոխենք «Էրեբունի» ԲԿ, քանի որ ուղեղի առաջին օգնության ծառայությունը գտնվում է այնտեղ: Առայժմ գնում է հետազոտությունների և հսկողության համար»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը մարտի 7-ին տեղեկացրել էր, որ ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը ստացիոնար բժշկական օգնության կարիք ունի: «Մենք առայժմ հետազոտությունների փուլի մեջ ենք և ոչ ոք չի կարող ասել՝ կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, թե՝ ոչ: Կան առողջական խնդիրներ, որոնք պահանջում են, որ նա գտնվի հսկողության տակ»,- եզրափակեց նա:


 

Լրահոս

Դիտել ավելին