Կարևոր իրադարձություններ

Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

08 Մարտ, 2020 13:20
Վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ։ 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։

Բրյուսել այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկի հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին