Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Արարատի մարզում. 06-ը հայտնվել է Mercedes-ի ու Volkswagen-ի արանքում, կան վիրավորներ

07 Մարտ, 2020 21:18
Ավտովթար Արարատի մարզում. 06-ը հայտնվել է Mercedes-ի ու Volkswagen-ի արանքում, կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը։

Ժամը 16:25-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 31-ամյա Կամո Խ.-ն, իր վարած Volkswagen մակնիշի 35 TT 581 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել է նույն գյուղի բնակիչ, 40-ամյա Արայիկ Պ.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի 35 QD 445 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է Կապանի բնակիչ, 52-ամյա Բագրատ Ա.-ի վարած Volkswagen մակնիշի 35 NG 633 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արայիկ Պ.-ն և նրա ուղևոր, համագյուղացի 56-ամյա Արարատ Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին