Կարևոր իրադարձություններ

Ապացուցված անմեղ անձի նկատմամբ առհասարակ չպետք է կիրառվի որևէ խափանման միջոց. պաշտպան

07 Մարտ, 2020 18:02
Հեղինակ՝ Լևոն Սահակյան
Ապացուցված անմեղ անձի նկատմամբ առհասարակ չպետք է կիրառվի որևէ խափանման միջոց. պաշտպան

AM իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ անհիմն մեղադրվող Զավեն Գրիգորյանին ՄԻԱՅՆ գրավի դիմաց ազատ արձակաց դատավոր Արմեն Դանիելյանի վերաբերյալ մի շարք լրատվամիջոցներ (դեպքը Տրդատ Սարգսյանի հետ կապող ու նրան չսիրող) շարունակ հիշեցնում են, որ այդ դատավորը HelpCourt համակարգի տվյալներով ամենացածր վարկանիշ ունեցող դատավորն է:
Նախ շնորհակալ եմ այդ լրատվամիջոցներին համակարգի տվյալները լուսաբանելու համար:

Սակայն ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ այդ դատավորը փաստաբանների շրջանակում ամենացածր վարկանիշն ունի զուտ այն պատճառով, որ շատ փաստաբանների կողմից համարվել է ու համարվում է դատախազության կամակատարը:
Հիմա. Զավեն Գրիգորյանի գործով պետք էարձանագրել, որ ՉՆԱՅԱԾ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱԽՈՒՌՆ ԱՌԱՐԿՈՒԹՅԵՒՆՆԵՐԻՆ, գրավ կիրառվեց նույնիսկ այդ դատավորի կողմից: Սա խոսում է միայն նրա մասին, որ գործում կան Զավենի անմեղությունն ապացուցող այնպիսի անհերքելի տվյալներ, որոնց վրա չկարողացավ աչք փակել նույնիսկ Արմեն Դանիելյանը:
Գրեթե վստահ եմ, որ եթե մեր բողոքը քններ http://helpcourt.am/ կայքի տվյալներով Վերաքննիչ քրեական դատարանի բարձր վարկանիշ ունեցող դատավորներից մեկը, ապա Զավենն ազատ կարձակվեր ոչ թե գրավի դիմաց, այլ նրան առաջադրված մեղադրանքի հիմնավոր կասկածի բացակայության հիմքով:
Եթե մինչ որոշման օրինակը մեր կողմից ստանալը վերջնականապես չդադարեցվի Զավեն Գրիգորյանի նկատմամբ արդեն ծիծաղելի քրեական հետապնդումը և իրավապահ մարմինները շարունակեն «վախենալ» Արա Մխիթարյանի հոր սպառնալիքներից, պաշտպանական կողմը հնարավոր է Արմեն Դանիելյանի կողմից կայացրած որոշումը բողոքարկի ՀՀ վճռաբեկ դատարան: Ապացուցված անմեղ անձի նկատմամբ չպետք է կիրառվի առհասարակ որևէ խափանման միջոց:

ՀԳ Բոլոր դեպքերում շնորհակալ ենք դատավոր Արմեն Դանիելյանից գոնե գրավի դիմաց անմեղ Զավենին ազատելու համար: Կարևորը՝ Զավենն այսօր իր ԳԵՐՊԱՐԿԵՇՏ ծնողների կողքին է:

 

Լրահոս

Դիտել ավելին