Կարևոր իրադարձություններ

Grand Princess-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 21 դեպք

07 Մարտ, 2020 14:20
Grand Princess-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 21 դեպք

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Կալիֆոռնիայի ափերի մոտ գտնվող Grand Princess նավի վրա հաստատվել է կորոնավիրուսի դեպք:

Նա նշել է, որ թեստը առայժմ անցել է 46 ուղևոր, որոնցից 21-ի մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը: Փենսը նաև հայտարարել է, որ նավը կտեղափոխվի ոչ առևտրային նավահանգիստ, որտեղ բոլոր ուղևորները կանցնեն թեստեր:

Հայտնի է, որ նավի վրա կա 3533 մարդ աշխարհի 54 երկրներից:

 

Լրահոս

Դիտել ավելին