Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով հիվանդների թիվը Վրաստանում հասավ 12-ի

07 Մարտ, 2020 11:45
Կորոնավիրուսով հիվանդների թիվը Վրաստանում հասավ 12-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 12-ի: Այս մասին հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբաիան, հայտնում է «Ալիք Մեդիան»:

Նա հաստատել է, որ վարակվածներից մեկը Վրաստանի հիվանդութունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի տղան՝ Նիկոլոզ Գամկրելիձեն է:

Այս պահի դրությամբ, մեկուսացված պալատներում 46 հիվանդ շարունակում է բուժումը: 17 հիվանդի հետ կապված պատասխանը կլինի ժամեր անց: Կորոնավիրով վարակված 10 պացիենտից 9-ի առողջական վիճակը բավարար է, մեկինը՝ կայուն ծանր:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փտրարի 26-ին-ին: Հիվանդը Վրաստանի քաղաքացի է, ով երկիր էր մտել Իրանից՝ Ադրբեջանի միջոցով: 2-րդ ու 3-րդ դեպքերը, համապատասխանաբար, փետրվարի 28-ին ու 29-ին են հաստատվել, իսկ 3-րդը՝ մարտի 5-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին