Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 100 հազարից

07 Մարտ, 2020 10:45
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 100 հազարից

Չինաստանում SARS-CoV-2 կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3070-ի, վարակվածներինը՝ 80 651-ի։ Վերջին 1 օրում երկրում գրանցվել է մահվան 28 դեպք։ Վարակի բռնկման պահից մինչ օրս ապաքինվել է ավելի քան 55 հազար մարդ։

ԱՀԿ-ն հայտնում է, որ վերջին 1 օրում աշխարհում (Չինաստանում և 89 երկրում) գրանցվել է կորոնավիրուսից մահվան 99 դեպք, վարակման 2873 դեպք։ Այսպիսով՝ ողջ աշխարհում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 102 հազարի, զոհերինը՝ 3488-ի։
 

Լրահոս

Դիտել ավելին