Կարևոր իրադարձություններ

Արման Սահակյանը ՀՀԿ-ից 18 միլիոն դրամ է «քերել» իր ընկերության համար. «Ժամանակ»

07 Մարտ, 2020 08:48
Արման Սահակյանը ՀՀԿ-ից 18 միլիոն դրամ է «քերել» իր ընկերության համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մեր ձեռքի տակ հայտնված ՀՀԿ 2019 թվականի ծախսերի հաշվետվությունը աչքի անցկացնելով՝ ուշագրավ դրվագների հանդիպեցինք։ Մասնավորապես՝ կուսակցությունը իր շենքերի պահպանման և սպասարկման պահնորդային ծառայությունների համար 18 միլիոն դրամ է հատկացրել։

Ուշագրավ է, որ այդ ծառայությունը կուսակցությանը մատուցել է ՀՀԿ-ական Արման Սահակյանի «Ալֆա դելտա» պահնորդական ընկերությունը։ Այսինքն՝ Արման Սահակյանը հարազատ կուսակցությունից 18 միլիոն է «քերել» սեփական ընկերության համար։

Նույն պատկերն է նաև ՀՀԿ Աջափնյակի նախկին գրասենյակի դեպքում։ Տարածքը պատկանում է Արման Սահակյանին, սակայն գրասենյակի վարձակալության համար գումար է դուրս գրվել»։

 

Լրահոս

Դիտել ավելին