Կարևոր իրադարձություններ

Ակտիվ քարոզարշավ․ Ովքեր են Արցախում ֆավորիտ թեկնածուները. «Ժողովուրդ»

07 Մարտ, 2020 08:23
Ակտիվ քարոզարշավ․ Ովքեր են Արցախում ֆավորիտ թեկնածուները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Փետրվարի 26-ից Արցախում մեկնարկել են նախագահի եւ Ազգային ժողովի համապետական ընտրություններ: Նախագահի թեկնածուները 14-ն են, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերը` 12: Այս պահին Արցախում ակտիվ քարոզարշավ է ընթանում, եւ թեկնածուներն ամեն օր շրջում են տարբեր վայրերում, ներկայացնում իրենց ծրագիրն ու տեսլականը:

Երեկ «ժողովուրդ» օրաթերթը, լինելով Արցախում, հետեւել է մի քանի թեկնածուների քարոզարշավին, զրուցել նրանց հետ եւ հարցում անցկացրել նաեւ տարբեր վայրերում: Եվ դատելով ստեղծված իրավիճակից, հարցումներից՝ կարող ենք փաստել, որ այս պահին ֆավորիտ են համարվում նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանը, նրանից հետո Մասիս Մայիլյանն է։

Սակայն փաստենք, որ վերջինս առավելություն է ստացել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակցության շնորհիվ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին