Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    523,5
    528,5

  • EUR

    627
    639

  • RUB

    7,05
    7,27

Կարևոր իրադարձություններ

Այցելեցի ընտանեկան բռնության ենթարված երեխային․ վիճակը ծանր է, բայց կայուն․ Զարուհի Բաթոյան

06 Մարտ, 2020 22:40
Հեղինակ՝ Զարուհի Բաթոյան
Այցելեցի ընտանեկան բռնության ենթարված երեխային․ վիճակը ծանր է, բայց կայուն․  Զարուհի Բաթոյան

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ այցելեցի Գյումրիից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեխային, որը ընտանեկան բռնության է ենթարկվել, կորցրել է մորը և պայքարում է կյանքի համար:

Հերթապահ բժշկի խոսքով երեխայի վիճակը ծանր է, բայց կայուն: Շնչառական սարքեր են միացված, բայց շնչում է ինքնուրույն: Բժշկուհին վստահեցրեց, որ այս պահին որևէ հավելյալ միջոցի կարիք չկա: Իմ հարցին, թե ունե՞ն արդյոք հոգեբան, հավաստիացրեց, որ ունեն և հենց որ երեխան շոկային վիճակից դուրս գա, կստանա նաև հոգեբանական աջակցություն:

Հիշեցնեմ, որ երեխան նախկինում չի հանդիսացել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ որևէ գիշերօթիկի հաստատության սան, բայց բուժանձնակազմը հաստատեց, որ մինչ այժմ այցելու չի ունեցել:

Նախարարությունը, ինչպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մյուս բոլոր երեխաների դեպքում, բոլոր իրավասու կառույցների հետ համագործակցությամբ կապահովի աղջկա խնամքի կազմակերպումը»:

Լրահոս

Դիտել ավելին