Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    525,5
    530

  • EUR

    635
    647

  • RUB

    6,99
    7,21

Կարևոր իրադարձություններ

Օպերայի հարակից տարածքի բարեկարգման մրցույթ ենք հայտարարում․ Հայկ Մարության

06 Մարտ, 2020 22:05
Հեղինակ՝ Հայկ Մարության
Օպերայի հարակից տարածքի բարեկարգման մրցույթ ենք հայտարարում․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի երևանցիներ, հանրային տարածքների վերադարձի, վերականգնման և բարեկարգման մեր ծրագիրը մտնում է նոր փուլ։ Հայտարարել ենք Օպերայի հարակից տարածքների աշխատանքների բաց մրցույթ։

Մրցույթի նպատակներից է, բացի քաղաքային նշանակության հանգստի գոտու գեղագիտական գրավիչ միջավայրի, քաղաքացիների հանգստի համար էկոլոգիապես կայուն, հարմարավետ տարածությու ստեղծումը՝ այն որպես հետագա կապիտալ կառուցապատումներից զերծ աբձեռնմխելի տարածք ամրագրելը:

Գաղափարի հիմքում ընկած է մեր քաղաքի պատմական միջուկում ստեղծել համահունչ կազմակերպված էկոլոգիապես բարելավված լանդշաֆտ՝ նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև բարձրացնել տարածքի զբոսաշրջային գրավչությունը:

Մրցույթի մանրամասներին ծանոթացեք հղումով
https://bit.ly/2xhcyxm »։

Լրահոս

Դիտել ավելին