Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին․ ներկա է լինելու նաև Իլհամ Ալիևը

06 Մարտ, 2020 20:25
Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայում կմասնակցի Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին․ ներկա է լինելու նաև Իլհամ Ալիևը

Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք միջոցառումներին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Միջոցառումը նվիրված է Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 75-ամյակին:

Նշենք, որ մոսկովյան միջոցառումներին մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից հաստատեցին վարչապետի մասնակցությունը միջոցառմանը, սակայն նշեցին, որ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին դեռ որևէ տեղեկություն չկա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին