Կարևոր իրադարձություններ

Դատավորը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը

06 Մարտ, 2020 18:00
Դատավորը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտվեց է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ նախորդ նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, որին միացել էին Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպանները։

Դատական հաջորդը տեղի կունենա մարտի 10-ին, ժամը 13-00-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին