Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք Է գրանցվել

06 Մարտ, 2020 17:30
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք Է գրանցվել

Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք Է գրանցվել, նրանցից հինգը գտնվում են Մոսկվայում, մեկը՝ Նիժնի Նովգորոդում: Բոլոր վարակվածները վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել են Իտալիա: Այդ մասին մարտի 6-ին լրագրողներին հայտնել Է նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի օպերատիվ շտաբում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման վեց դեպք Է գրանցվել ՌԴ քաղաքացիների մոտ. մեկ դեպք՝ Նիժնի Նովգորոդում, հինգ դեպք՝ Մոսկվայում»,-նշել են շտաբում:

 

Լրահոս

Դիտել ավելին