Կարևոր իրադարձություններ

Եվրատեսիլը կարող է անցկացվել առցանց՝ կորոնավիրուսի պատճառով

06 Մարտ, 2020 17:15
Եվրատեսիլը կարող է անցկացվել առցանց՝  կորոնավիրուսի պատճառով

Այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կարող է անցկացվել առցանց ձևաչափով, քանի որ կարիք չկա կատակել այնպիսի լուրջ իրավիճակի հետ, ինչպիսին է կորոնավիրուսի բռնկումը, կարծում է պրոդյուսեր Պրիգոժինը. հայտնում է Ռիա Նովոստին:

«Եվրատեսիլը կարելի է անցկացնել առցանց: Մասնակիցները կերգեն իրենց երկրում, հետո բոլորը կքվեարկեն: Մենք ապրում ենք առցանց աշխարհում: Բոլորը պետք է ուշադիր լինեն, որ չեն կատակում նման բաների հետ, և ես շատ լուրջ եմ ընդունում այն, ինչ կատարվում է հիմա: Զգուշավորությունը ոչ ոքին չէր խանգարի»,- նշել է Պրիգոժինը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2020» -ը կկայանա մայիսի 12-16-ը Ռոտերդամում:

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:

 

Լրահոս

Դիտել ավելին